Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

«Հասարակությունն առանձնապես հետաքրքրված չէ այս ընտրություններով»

«Հասարակությունն առանձնապես հետաքրքրված չէ այս ընտրություններով»
17.02.2017 | 00:57

Մինչ քաղաքական ուժերն իրար խառնված դաշինք ու ցուցակ են կազմում, տեղերի պայքար տալիս, հասարակությունն այս ամենին բավական անտարբեր է նայում։ Ինչպիսի՞ն են հասարակական տրամադրությունները նախընտրական շրջանում, այս հարցի պատասխանը փորձեցինք ստանալ էթնոհոգեբան ԿԱՐԻՆԵ ՆԱԼՉԱՋՅԱՆԻՑ։


-Հասարակությունը մասնակցո՞ւմ է ընտրական գործընթացներին, հետաքրքրվա՞ծ է դրանցով:
-Իմ դիտարկումները ցույց են տալիս, որ այս փուլում հասարակության ընկալումներում գերակայում են խառնաշփոթը, անորոշությունը։ Քաղաքական դաշտը համահարթեցված է։ Հասարակությունն առանձնապես հետաքրքրված չէ այս ընտրություններով։
-Մեղավորը հասարակությո՞ւնն է, թե՞ քաղաքական ուժերը, որոնք մարդկանց անտարբերության դաշտ են մղել։
-Հասարակությունն առայժմ ընկալողի դերում է, դեռ ակտիվ միջամտության փուլը չի եկել։ Երևի հետաքրքրությունը կառաջանա այն պահին, երբ քաղաքական ուժերը կսկսեն խոստումներ տալ, ծրագրեր ներկայացնել։ Այնպես չէ, որ ժողովուրդն իր ճակատագրի հանդեպ անտարբեր է, ուղղակի դեռ ցանկանում է հասկանալ՝ ով ով է, ում հետ գործ ունի, կա՞ն գաղափարներ, թե՞ ոչ։
-Հասարակությունն այսօր դրական սպասումներ ունի՞։
-Մեր հասարակությունը տարիներ շարունակ վատատեսական դաշտ է մղվել։ Այսօր լավատեսական տրամադրություններ առանձնապես չեմ տեսնում։ Կարծում եմ` այդ առումով մեծ սպասումներ չպետք է ունենալ։
-Այս ընտրություններն առանձնահատուկ են նաև այն առումով, որ կառավարման համակարգ է փոխվում։ Կա՞ գիտակցում, որ այս առումով բավական վճռորոշ ընտրություններ են։
-Այս խառնաշփոթին, անորոշությանը նաև գումարվում է այդ հանգամանքը։ Այս նոր համակարգը, անկեղծ ասած, մարդիկ լավ չեն էլ պատկերացնում։ Սա բնական է, այնպես չէ, որ բոլորը պետք է իրազեկ լինեն։ Մարդիկ լիարժեք չեն էլ պատկերացնում, թե մեր կառավարման համակարգը դեպի ուր է գնում։ Նոր օրակարգի մեջ ենք մտնում, որը ևս խիստ անորոշ է մարդկանց համար, քանի որ քաղաքական ուժերն էլ հեռանկարները պարզ չեն ներկայացնում։


Զրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1069

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ